Հասարակություն

Սպասվում են ավելի շոգ օրեր

Մարինա Մարտիրոսյան   «Ռադիոլուր»

Ամառային այս տապն կարծես արդեն ուժասպառ է անում շատերիս։ Ես դա բնական է նաեւ. ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքում անգամ գրառում էր արել, որ մայրաքաղաքում ջերմաստիճանի սանդղակը հասել է 42- ի։

Սակայն պարզվում է՝ ուժեղ շոգերը դեռ առջեւում են։ Ինչպես օդերեւութաբանն է նշում, Իրաքից ջերմային ցիկլոնը շարժվում է դեպի հյուսիս: Եվ ահա օգոստոսի 6- 7- ին ջերմաստիճանը նորից կբարձրանա, օդի խոնավությունը խիստ կնվազի.

Գագիկ Սուրենյանն ասաց, որ լեռնային գոտիներում, Լոռիում ջերմաստիճանն այդ օրերին կլինի 36, Տավուշի հովտային գոտիներում 39 աստիճան, իսկ Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի,  ցածրադիր վայրերում չի բացառվում, որ հասնի 42 աստիճանի: Նա նշեց, որ այդ ջերմաստիճանը կդիտվի նաև Մեղրիում, Ագարակում: Ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում կպահպանվի բարձր ջերմային ֆոնը:

Եղանակային այս պայմանները նաեւ ազդում են գյուղատնտեսությանն վրա։ Գյուղատնտեսության փոխնախարար  Աշոտ Հարությունյանը նշում է, որ չնայած բարձր ջերմաստիճանին հանրապետության առավել տաք շրջաններում գիշերը, այնուամենայնիվ, ջերմաստիճանը չի գերազանցում 26 աստիճանը:

Սակայն գյուղացիներն այսօր առավել շատ խոսում են ոռոգման խնդիրների մասին, դժգոհում՝ դաշտերը չորանում են։ Փոխնախարարն այսօր արձանագրեց, որ այս առումով առավել խոցելի են Արարատյան դաշտավայրի՝ հատկապես Արմավիրի մարզի հողատարածքները: Պատրաստ լինենք վատին, սպասենք լավին՝ փորձում է հուսադրել Աշոտ Հարությունյանը:

Մենք էլ զինվենք համբերությամբ, սպասենք զով աշնանը եւ, ինչպես խորհուրդ են տալիս մասնագետները՝ ժամը 11:00- 17:00-ը խուսափենք արևի ուղիղ ճառագայթներից:

Կարդացեք նաև

Back to top button