Հասարակություն

Կրակոցներ Շամիրամ գյուղի գերեզմանատանը

Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել` տեղեկացնում է police.am-ը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը: Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան:
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա: Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Քննություն է կատարվում:

Կարդացեք նաև

Back to top button