Միջազգային

ԱՄՆ Սենատը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին

Միացյալ Նահանգների Սենատը  ձայների 98 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին։

Օրինագիծը, որը հուլիսի 25-ին ընդունվել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, նաև խստացնում է պատժամիջոցները Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ։

Օրինագիծը սահմանափակում է պատժամիջոցները վերացնելու՝ Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները: Եթե Թրամփը վետո դնի օրենքի նախագծի վրա, սպասվում է, որ այն Կոնգրեսի երկու պալատներում բավարար թվով ձայներ կհավաքի նախագահի վետոն շրջանցելու համար։

Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու ռուս հաքերների ջանքերի։

 

Կարդացեք նաև

Back to top button