Ինչպիսին են մեր երկրի տնտեսական երակները՝ տրանսպորտն ու ճանապարհները


Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո մաքսային պարապուրդի չենք մատնվում՝ վստահեցնում է Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը : Նա միաժամանակ նկատում է, որ բեռանփոխադրողները Վրաստանով անցնելիս են միայն տարանցիկ հայտարարագիր լրացնում: «Բեռնատարը մաքսային տերմինալ չի մտնում»,- պարզաբանել է Մակար Առաքելյանը: Նա այսօր նաև ոլորտի խնդիրներից է խոսել: Հայաստանի նման երկրին օդ ու ջրի պես ճանապարհ է պետք՝ հայտարարել է Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահը: Բեռնափոխադրող ընկերություններից մեկի նախագահ Գագիկ Աղաջանյանն էլ կարծում է, որ Հայաստանի համար Լարսին այլընտրանք պետք է, սակայն օդային բեռնափոխադրումն այլընտրանք չէ: Գագիկ Աղաջանյանն ընդգծում է՝ Հայաստանի տնտեսվարողները ՝ այս դեպքում բեռնափոխադրողները, հարմարվում են երկրում առաջարկվող տրանսպորտային հնարավորություններին:
2007թ.- ից երկու տարին մեկ ՀԲ փորձաքննության է ենթարկում 160 երկրների լոգիստիկ համակարգը: Ուսումնասիրում են ամեն ինչ՝ կապված բեռնափոխադրումների հետ: 2016թ Հայաստանը տրանսպորտային զարգացվածության աստիճանով 141 րդ տեղում է: Տվյալները փոխանցում է Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը:
Նաև փաստում է՝ լոգիստիկայի զարգացման ինդեքսում թույլ տեղ են գրավում տարանցման հնարավորություն չունեցող երկրները: Մակարյանը հիշեցնում է՝ Հայաստանը դեպի ծով ելք չունի: Փոխանցելով փորձագետների կարծիքը՝ ասում է՝ դեպի ծով ելք չունեցող երկրներում արտաքին ապրանքաշրջանառությունն ավելի ցածր է, քան՝ ծով ունեցողներինը։
Տրանսպորտ ու ճանապարհ. սրանք են տնտեսության երակները՝ ասում է ու նշում՝ եթե օրինակ փակ է Վերին Լարսի անցակետը, Հայաստանի տնտեսությունը սկսում է չգործել:
«Հայաստանն այլընտրանք չունի, պետք է հնարավորինս արագ ավարտել Հյուսիս- Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը»,- ընդգծում է Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը: ՀԱԱ միության նախագահ Վազգեն Սաֆարյանը թվային տվյալներն է ներկայացնում՝ մեկ անգամ ևս վերահաստատելով՝ ճանապարհների կառուցումը կենսական նշանակություն ունի:
Օդային բեռնափոխադրումն այլընտրանք չէ՝ ասում է բեռնափոխադրող ընկերություններից մեկի նախագահ Գագիկ Աղաջանյանը: Նա կարևորում է Լարսին այլընտրանք ճանապարհի կառուցումը, նշում նաև առավելությունները:
Գագիկ Աղաջանյանն ընդգծում է՝ Հայաստանի տնտեսվարողները՝ այս դեպքում բեռնափոխադրողները հարմարվում են երկրում առաջարկվող տրանսպորտային հնարավորություններին: