Միջազգային

Լոնդոնում բազմահարկ բնակելի շենք է այրվում

Լոնդոնի արևմտյան շրջանում բազմահարկ բնակելի շենք է այրվում: Ականատեսների վկայությամբ՝ կրակը ճարակել է գործնականում ամբողջ շենքը՝ տեղեկացնում BBC-ն:

Լոնդոնի Հյուսիսային Քենսինգթոն շրջանի Grenfell Tower շենք են ուղարկվել շուրջ 40 հրշեջ մեքենաներ և 200 հրշեջներ, որոնց դեռևս չի հաջողվում մարել կրակը: Լոնդոնի հրշեջ պահպանության աշխատակիցների տեղեկատվության համաձայն՝ այրվում են շենքի երկրորդից մինչև 27-րդ հարկերը: Կա վտանգ, որ շենքը կարող է փլվել:

Հաղորդվում է ծխից տուժածների մասին, նրանց օգնություն են ցույց տալիս բժիշկները, սակայն տուժածների ստույգ թիվն առայժմ չի նշվում: Շենքում կա շուրջ 200 բնակարան:

Back to top button