Քաղաքական

Մառախուղը փոխեց Բագրատյանը ծրագիրը Շիրակում

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»- Գյումրի

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Շիրակի մարզում։ Գյումրիում «Հոկտեմբեր» կինոթատրոնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա անլուրջ է որակել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քայլը՝ ընդգծելով, որ ընդդիմադիր թեկնածուների միավորման հարցը չի կարելի նախապայման դարձնել ընտրությունները հետաձգելու կամ չհետաձգելու համար եւ որպես առաջին քայլը լավ կլիներ, եթե Հայրիկյանն առաջինը հաներ իր թեկնածությունը։

Գյումրիում Բագրատյանը հանդիպումներ է ունեցել նաեւ մարզային լրագրողների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին։

Back to top button