Միջազգային

Այսօր Փարիզում կհանդիպեն Մակրոնն ու Պուտինը

Այսօր Փարիզում կկայանա Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն իր պաշտոնավարման հենց սկզբից հայտարարել էր, որ հարգանքով է վերաբերվում Պուտինին, և հենց նրա հրավերով էլ կայանալու է հանդիպումը։

Հանդիպման մասին, որ կայանալու է այսօր Վերսալում, երկու երկրների նախագահները պայմանավորվել են մայիսի 18-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

«Ես հստակ երկխոսության եմ տրամադրված իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ», — ասել է Մակրոնը, հավելելով՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ուժի քաղաքականության կողմնակից են, սակայն ինքը մտադիր չէ զիջել իր դիրքորոշումները:

Պուտինի հետ հանդիպմանը Մակրոնը մտադիր է քննարկել մի շարք հրատապ միջազգային հարցեր:

Back to top button