Մշակույթ

Կաննի կինոփառատոն․ «Ոսկե արմավենու ճյուղին» արժանացավ «Քառակուսին»

Երեկ՝ մայիսի 28-ին ավարտվել է Կաննի կինոփառատոնը։ «Ոսկե արմավենու ճյուղն» այս տարի Կաննում նվաճեց շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսին» ֆիլմը ։Ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել Քլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսը, Դոմինիկ Ուեսթը և Թերի Նոտարին: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել ամերիկացի Խոակին Ֆենիքսը, նշվում է փառատոնի Twitter-ի պաշտոնական էջում։

Կաննում այս տարի գլխավոր մրցանակի համար պայքարում էր 19 ֆիլմ։

Մյուս մրցանակները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Գրան Պրին» բաժին է հասել Ռոբեն Կոմպայնոյի «Րոպեում 120 հարված», Ժյուրիի մրցանակն՝ Անդրեյ Զվյագինցեւի «Ոչ սեր» ֆիլմին։
Լավագույն ռեժիսորը Սոֆիա Կոպպոլան է՝ իր «Ճակատագրական գայթակղություն» ֆիլմով։

Լավագույն դերասանը Հոակին Ֆենիկսն է՝ «Դու այստեղ երբեք չես եղել», իսկ Լավագույն դերասանուհին՝ Դայան Կրյուգերն՝ «Անհայտությունից» ֆիլմում խաղի համար։

«Լավագույն սցենար» մրցանակը ստացել են «Սուրբազան եղջերուի սպանությունը» ֆիլմի համար Յորգոս Լանտիմոսը եւ «Դու երբեք այստեղ չես եղել» ֆիլմի համար՝ Լինն Ռեմսին։

Կաննի հոբելյանական՝ յոթանասուներորդ փառատոնն այս տարի անցկացվում էր մայիսի 17-28-ը։ Ժյուրիի նախագահը իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարն էր, մրցույցի բացման եւ փակման հանդիսությունը վարում էր իտալուհի դերասանուհի Մոնիկա Բելլուչին։

Փառատոնի ժյուրիի կազմում էին նաեւ ամերիկյան դերասանուհի Ջեսիկա Չեստեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Անդեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբին, ֆրանսիացի դերասանուհի Անես Ժաուին, կորեացի ռեժիսոր Պակ Չխան Ուկը, ամերիկացի դերասան Ուիլլ Սմիթը, իստալացի ռեժիսոր Պաոլո Սորրենտինոն, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը։

Back to top button