Միջազգային
Թրամփը մտադիր է 10 տարվա ընթացքում պետական ծախսերը կրճատել 3.6 տրիլիոն դոլարով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 10 տարվա ընթացքում պետական ծախսերը կրճատել 3.6 տրիլիոն դոլարով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բյուջեի նախագիծը: Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ում մտադիր են 800 միլիարդ դոլարով կրճատել բժշկական ապահովագրության ծախսերը:
Կառավարությունը մտադիր է այդ միջոցները ներդնել ներդրումները խթանելուն ուղղված ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպես նաև Մեքսիկայի հետ սահմանի վրա պատի շինարարության մեջ:
Նշենք, որ Թրամփի վարչակազմը նախատեսում է 1.7 տրիլիոն դոլարով կրճատել սոցիալական վճարները: