Մշակույթ

Հայաստան է ժամանում Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարարը

Մայիսի 22-ին Հայաստան է ժամանում Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունը։ Ժամանումից հետո պատվիրակության առաջին այցելությունը լինելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ապա՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Քառօրյա այցի ընթացքում նախարարներ Մյունխի և Ամիրյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Պրուսական դղյակներն ու այգիները» լուսանկարչական ցուցահանդեսը, որի մասին ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք։

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի հետ համագործակցության սկիզբը դրվել է 2016թ. մարտ ամսին։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու նախարարությունների միջև ստորագրվեց մշակույթի ոլորտում խորացված համագործակցության հուշագիրը:

Back to top button