Միջազգային

Թրամփի և Ռուսաստանի կապերի հետաքննութամբ կզբաղվի Ռոբերտ Մյուլլերը

Թրամփի և Ռուսաստանի կապերի հետաքննութամբ կզբաղվի Ռոբերտ Մյուլլերը: ՀԴԲ-ի նախկին ղեկավարն ու ԱՄՆ արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան նախօրեին նշանակվել է հատուկ դատախազ՝ քննելու Մոսկվայի միջամտության գործը 2016-ին Միացյալ նահանգներում կայացած նախագահական ընտրություններին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակմանն արձագանքել է հայտարարությամբ, որում հույս է հայտնել, որ հետաքննությունը շուտափույթ կավարտվի: Միլլերի թեկնածությունը պաշտպանել են ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները: Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջեյմս Լենքֆորը նշել է, որ վերջապես հետաքննությունը կղեկավարի անկողնակալ մարդ:

Back to top button