

Մշակութային մեր արժեքները ցուցադրելու, այդ թվում նաեւ արտասահմանում ներկայացնելու համար կարեւորվում է արվեստի գործերի ապահովագրության խնդիրը։ Ազգային պատկերասրահում այսօր թանգարանային գործի ու արվեստի տարբեր ոլորտներում ընդգրկված հինգ տասնյակից ավելի մասնագետների համար կազմակերպված վարպետաց դասը հենց այս նպատակն էր հետապնդում։




