Տնտեսական

Քննարկվել են ՎԶԵԲ հետ համագործակցության շրջանակներին առնչվող տնտեսական և ֆինանսական հարցեր

2017 թ. մայիսի 9-ից—11-ը  Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում կայացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովները, որին մասնակցել են  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և  ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը :

Համաժողովի ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ  հետ համագործակցության շրջանակներին առնչվող տնտեսական և ֆինանսական հարցեր:

Այս տարի համաժողովն հատկապես կարևորվում է հեռանկարային ռազմավարական ճշգրտումներ կատարելու տեսանկյունից, այդ թվում` երկրների հետ համագործակցության գործիքակազմի ու առաջնահերթությունների իմաստով:

 

Back to top button