Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, թե՞ ռուս-թուրքական դաշինքը. ինչն է ավելի վտանգավոր


Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը լուրջ վտանգ է պարունակում. Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն այսօր մտահոգություն հայտնեց, որ այս զորավարժությունները դիվերսանտներ պատրաստելու նպատակով ունեն, և հայկական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի. «Ադրբեջանը նախիջևանյան ուղղությամբ, կամավորների սկզբունքներ են կիրառում: Վարձկաններ կամ կամավորներ է օգտագործում իսլամիստական խմբավորումների մաս հանդիսացող»:
Իսկ ահա Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ հայերի համար ոչ թե թուրք-ադրբեջանական զորավարժություններն են վտանգավոր, այլ՝ ռուս-թուրքական դաշինքը։ Նրա խոսքով՝ այդ մերձեցումը երկարաժամկետ չէ, սակայն անգամ կարճաժամկետ շատ վտանգավոր է ՀՀ համար: Այսօրվա գործընթացները նրա համար հասկանալի են։ Ռուսական քաղաքականությունը հիմնված է տակտիկական, այլ ոչ թե ռազմավարական շահերի վրա։ Այդպես եղել է բոլոր ժամանակներում՝ ասում է՝ հիշեցնելով 1920- ական թվականները.
« Հանձնեցին Կարսը, Նախիջևանը տվեցին Թուրքերին, նույնը հիմա է: 1920-թվականներին դաշինքը երեք տարվա շատ ծանր արժեցավ ՀՀ- համար: Ուրիշ վտանգ չունի ՀՀ: Բաքուն հասկանալի թշնամի է այլանսը: Ինչ է նշանակում C-400 մատակարարումը Մոսկվայի կողմից Անկարային»:
Իրավիճակի թեժացման վտանգ կա այսօր, սակայն ոչ լայնածավալ ռազմական գործողությունների՝ կարծում է Հայկ Խանումյանը:
«Մեծածավալի վտանգ չկա, բայց կա ապրիլյանի նման լարվածություն»:
Քանի որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական ուժերը մարտունակ են եւ հակահարվածի պատրաստ, ապա այսօր արդեն դիմում են ներուժի մաշեցման քաղաքականությանը։ Դրա ապացույցն է եւ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը շփման գծում հայ զինվորի սպանությունը, եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումը, եւ Լապշինի գործը, երբ լրագրողների մուտքը Արցախ փորձում են խոչընդոտել։