Խմելու ջրի խնդիր՝ գրեթե բոլոր մարզերում


Հանրապետության համայնքներից կեսից ավելին խմելու ջրի խնդիր ունեն։ Այս թիվն անգամ օրերս զարգացրել էր վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այս տարվանից «Վեոլիա» -ն դարձել է ջրամատակարման եւ ջրահեռացման համակարգի միասնական օպերատորը, սակայն այս նույն համայնքներու նա ներկայացվածը չէ։ Ինչ ջուր են խմում խմելու ջուր չունեցող համայնքների բնակիչները։
Եվ այսպես, 21-րդ դար, 2017թ մայիս. պաշտոնական վիճակագրության համաձայն` մեր երկրում 560 բնակավայրեր ընդգրկված չեն կենտրոնական ջրամատակարարման սպասարկման տարածքներում: Ավելի պարզ` այս տարածքներում խմելու ջրագծեր չկան, մարդիկ դույլով կամ տակառով են ջուր գնում կամ էլ ապավինում են պապենական կամ ավանդական մեթոդներին: Մինչ 2017 թվականի հունվարի մեկը այդ 560 համայնքների, այսպես ասենք, ջրամատակարարումն իրականցնում էր <<Հայջրմուղկոյուղին>>: Տավուշի մարզի Բարեկամավան համայնքը խմելու ջուր չունեցողներից է։ Այն համայնքների խոշորացման ծրագրով միացել է Նոյեմբերյանին, բայց տարրական կենցաղային հարցերին զուգահեռ, այսօր չունի՝ ոչ խմելու, ոչ էլ՝ ոռոգման ջուր։ Նախկին գյուղապետ Գագիկ Աբազյանն է ներկայացնում վիճակը:
«Երկու հատ աղբյուր ունենք, էդտեղից ենք բերում: Ով որ գյուղից դուրս է գալիս, իր հետ բերում է: Դույլերով են բերում»:
Այսօր արդեն ջրամատակարարման համակարգը շուրջ 5 ամիս է կառավարում է «Վեոլիա» ընկերությունը, բայց դեռ պատկերը նույնն է Հայաստանի բոլոր մարզերում:
Վարչապետ Կարեն Կարապատյանը ապրիլի 28-ին այցելելով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե ծանոթացել է ջրային տնտեսության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին, եւ հետաքրքրվելով, թե այսօր հանրապետությունում որքան բաժանորդ կա, որոնց «Վեոլիա ջուր»-ը չի սպասարկում՝ գործադրի ղեկավարին պատասխանը զարմացրել է:
«Այսպես չի կարող լինել, համայնքների կեսը գտնվում է համակարգից դուրս: Պայմանագիրը կնքելիս ինչո՞ւ ենք այդպես վարվել, ո՞րն էր տրամաբանությունը, բնակչության 40 տոկոսը սպասարկման պայմանագրից դուրս է: Չի կարող երկրի 40 տոկոսն ապրել մի ռեժիմով, 60-ը՝ մեկ»:
Ջրամատակարարման միասնական օպերատորն շուկայում է, կա՞ն արդյոք խախտումներ ստանձնած պարտավորությունների մասւվ։ Ջրպետկոմի նախագահը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ միջազգային տեխնիկական աուդիտ մրցույթ է հայտարարվել, եւ մայիսի 12-ին պարզ կլինի հաղթող աուդիտորի անունը:
«Տեխնիկական աուդիոտրի հետ միասին մենք կնայենք անցած ամիսների կատարված աշխատանքները, եւ խախտումները որպես այդպիսին կարձանագրի միջազգային աուդիտորը»:
Պարտավորությունների շուրջ խախտումների արձանագրման դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ: