Միջազգային

ԵՄ գագաթնաժողովը միաձայն ընդունել է Brexit-ի հարցով բանակցությունների ռազմավարություն

ԵՄ 27 երկրների առաջնորդները միաձայն հավանություն են տվել միության ռազմավարությանը՝ միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների մեկնարկի համար։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Twitter-ի իր էջում։

«Ռազմավարությունն ընդունվել է միաձայն։ ԵՄ-ն ընդունել է Brexit-ի հարցով կոշտ և արդար մանդատ»,-գրել է նա։

Եվրախորհրդի ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ փաստաթուղթը ներառում է ԵՄ 3 առանցքային դիրքորոշում։ Առաջինը՝ Բրյուսելը կձգտի հասնել Մեծ Բրիտանիայում ապրող և աշխատող ԵՄ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամերի համար լիարժեք սոցիալական երաշխիքների։ Երկրորդը՝ Բրյուսելը կձգտի հասնել Լոնդոնի կողմից նրա բոլոր ֆինանսական պարտականությունների կատարման, որոնք ընդունվել էին ԵՄ կազմում։ Երրորդ կետը կդառնա Իռլանդիայի հանրապետության և թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսայի

Back to top button