
29/29 ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքն է կատարել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշել է՝ ամեն բան կախված է ժողովրդից, մասնավորապես նրանից, թե ապրիլի 3-ին ինչ Հայաստան է նա ուզում տեսնել։
«Ում կվստահեն, կհավատան, նրանք էլ թող պատասխան տան»,- ասել է Ծառուկյանը։
Լրագրողներին հետաքրքրել է, արդյո՞ք իր ղեկավարած դաշինքը ընտրակաշառաք բաժանել է, թե ոչ:




