

Հերթական հինգշաբթին կառավարությունում, նիստը սովորականից երկար է տևել՝ մոտ մեկուկես ժամ: Հնչել են հանձնարականներ, առանցքում կրկին գյուղատնտեսական խնդիրներն են ու աջակցության ծրագրերը՝ գյուղատնտեսական տարվան ընդառաջ: Գյուղացիական վարկերի սուբսիդավորումն այս տարի էլ կշարունակվի նույն սկզբունքով, առաջիկայում սակայն դրանք գուցե փոփոխության ենթարկվեն:
99 մլրդ դրամ ու 119 հազար միավոր գյուղացիական տնտեսություն. 2011-2016թթ Հայաստանի կառավարությունը գյուղացիական վարկերի սուբսիդավորման վրա այսքան գումար է ծախսել: Միայն 2016թ ծախսել է 15 մլրդ դրամ, աջակցել՝ գյուղացիական 20 հազար տնտեսության: Վարկերի բարձր տոկոսադրույքներից գյուղացիները շատ հաճախ են դժգոհում
Այս տարի էլ գյուղվարկերը կսուբսիդավորվեն: Ծրագրին կուղղվի 1 մլրդ 100 մլն դրամ: Այն կմեկնարկի ապրիլի մեկից: Կսուբսիդավորեն, սակայն կառավարության ղեկավարը վերլուծություններ է պահանջում՝ կարգապա՞հ են արդյոք տնտեսությունները, թե՞ ոչ: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն տեղյակ է ՝ նմանատիպ վերլուծություն կա:
Այս տարի էլ գյուղվարկերը կսուբիսդավորվեն համատարած, ինչպես նախկինում, սակայն առաջիկայում գուցե սկզբունքները փոխվեն: Ամեն ինչ կախված կլինի, թե գյուղացիական տվյալ տնտեսությունը հավելյալ ինչ արդյունք է ստեղծել:
Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի գործունեության կազմակերպման ծրագիրն էլ գյուղտեխնիկա տրամադրելով կաջակցի փոքր հողակտորներ ունեցող գյուղացիներին:




