

Կառավարության առաջարկությունները գյուղացուն չեն հասնում: Կարեն Կարապետյանը մարզերում հանդիպելով գյուղացիների հետ պարզել է՝ գյուղերում տեղյակ չեն կառավարության իրականցրած բարեփոխումներից:
Վարչապետի խոսքով՝ չգիտեն, որ կառավարությունը սուբսիդավորում է իրենց վարկերը, լիզինգով գյուղտեխնիկա է տրամադրում: Նշենք, որ նախորդ շաբաթ գործադիրը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը»:
Այն, արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրում է նախատեսում՝ 20 տոկոս կանխավճարի պարագայում իհարկե: Տեխնիկան գյուղացիներին կտրամադրվի 9 տոկոս տոկոսադրույքով, որի 7 տոկոսը կսուբսիդավորի կառավարությունը: Ահա այս դրույթից է, որ տեղյակ չեն գյուղացիները:
«Որևիցե տեղ չգիտեին, որ լիզնիգի համար դիմեն»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանն ու գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ոլորտի բարեփոխումների մասին թեմա առ թեմա ներկայացնել գյուղացիներին:




