
Հայաստանի տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ՄԱԿ- ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հավակնորդների թվում է։ Ներկայիս գլխավոր քարտուղարի՝ հորդանանցի Թալեբ Ռիֆայի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարեվերջին։ Նա կազմակերպությունը գլխավորում է 2010 թվականի հունվարից` հայտնում է ՄԱԿ- ի ԶՀԿ մամուլի ծառայությունը։
Կազմակերպության գործադիր մարմինը մայիսին ընտրելու է գլխավոր քարտուղարի թեկնածուին՝ հաստատված 7 հավակնորդների թվից։ Գլխավոր քարտուղարի համար քվեարկությունը տեղի կունենան գլխավոր վեհաժողովում։
Նոր գլխավոր քարտուղարն իր պաշտոնը ստանձնելու է 2018- ի հունվարից։ Այժմ կազմակերպության ղեկավարի պաշտոնի համար հաստատված է 7 հավակնորդի անուն։ Վահան Մարտիրոսյանից բացի այդ պաշտոնին հավակնում են նաեւ Բրազիլիայի, Զիմբաբվեի, Վրաստանի, Կոլումբիայի, Սեյշելյան կղզիների, Հարավային Կորեայի ներկայացուցիչները։
Զբոսաշրջության համաշխարտային կազմակերպության անդամակցումը է 157 երկիր։




