

Գյումրիում մեկնարկել է երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը՝ նվիրված Երևանի պետական կոնսերվատորիայի Գյուրմիի մասնաճյուղի հիմնադրման 20 ամյակին:
Այս տարի լրանում է նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովի և «Ժամանակ և արվեստ, հայացք Գյումրիից» մշակութային ամսագրի 10 ամյակները:
Փառատոնին մասնակցելու համար Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում արդեն 400 մասնակից գրանցվել է միացյալ նահանգներից, ֆրանսիայից, Թեհրանից և շատ այլ երկրներից, գրանցման վերջնաժամկետն էլ մարտի 20-ն է:
Իսկ մրցանակային անվանակարգերի թիվն ավելացել է ավիավթարի զոհերի հիշատակին նվիրված «Ալեքսանդրովի» նվագախմբի անվան մրցանակով:
Փառատոնի պաշտոնական բացումըապրիլի 10-ին է, մինչև հոկտեմբեր էլ Գյումրիում ու Երևանում կշարունակվեն վարպետության դասերն ու համերգները:




