ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 25- ից կտաքանա ու ձյուն կգա՝ մայրաքաղաքում՝ ինտենսիվ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, ՍոտքՔարվաճառ, ՍտեփանավանԱլավերդիՕձուն, ՎանաձորԴիլիջան, ԳորիսՍիսիան«Զանգեր», Սարավան«Զանգեր», ինչպես նաև Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղտեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: 

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում:

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ մասնավորապես Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Երևանում՝ ինտենսիվ ձյուն: Լեռնային գոտիներում և լեռնանցքներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ին բոլոր մարզերում գիշերը կբարձրանա 13-15, ցերեկը՝ 6-8 աստիճանով:

Կարդացեք նաև

Back to top button