
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ոչ մի թեկնածուից նեղացած չէ, նեղացած չէ անգամ Պարույր Հայրիկյանից, ով չարձագանքեց իր կոչին ու չկանգնեց իր կողքին: Նախագահի թեկնածուին ավելի շատ վրդեվվեցրել է 3 թեկնածուների համատեղ հայտարարությունը, որում չէին ներառել նախաձեռնության հեղինակ Արման Մելիքյանին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նա: Անդրադառնալով ընտրություններին, նա դարձյալ ընդգծել է, որ պետք է կազմակերպվեն նոր ընտրություններ ու հավելել, որ նման պարագայում ինքն այլևս իր թեկնածությունը չի դնելու, քանի որ նախագահ դառնալուց շատ ավելի կարևոր է իր առաքելությունը:




