Վերլուծական

Ռոուհանիի այցը՝ անհանգստության պատճառ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար

Իրանի նախագահ Ռոուհանիի այցը, որը որոշ փորձագետներ անվանեցին պատմական, հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար Սև ծովը կապել Պարսից ծոցին։ Հայաստանի ու Իրանի նախագահների հանդիպման ընթացքում  հենց շեշտադրվել է տնտեսական զարգացման ուղղությունը, և նոր ծրագրերի ընթացքը նախագահների մակարդակով:

Մինչ տնտեսական շոշափելի արդյունքների ականատես լինելը, նկատել է պետք, որ Ռոուհանիի Երեւան այցը Թուրքիայում և Ադրբեջանում անհանգիստ հայտարարություններով ուղեկցվեցին: Ինչո՞ւ էին անհանգիստ մեր հարևան երկրները: Իրանագետ Արտյոմ Տոնոյանը պատահական չհամարեց Ռոուհանիի այցը տարեվերջին: Իրանի նախագահն  սպասում էր իր թիվ մեկ թշնամի երկրի՝ Իսրաելի վարչապետի Ադրբեջան այցին ու հայտարարություններին:

«Իսրաելի վարչապետի Ադրբեջան այցը ազդակ էր՝ ևս մեկ անգամ վերահաստատելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը հուսալի գործընկերներ չեն Իրանի համար, ու դա է, թերևս, պատճառը, որ բեռների տարանցման համար ևս Իրանը նախընտրում է Հայաստանի տարածքով տարանցումը»,- ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Ա Պետրոսյանը:

Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ փորձ արվեց իրանական բեռները Գերմանիայից Սև ծովով, երկաթգծով Հայաստանի տարածքով դեպի Երասխ հասցնել ու այդտեղից շարունակել ճանապարհը դեպի Իրան, ինչը իրանցի փորձագետների հաշվարկներով շատ ավելի մատչելի է եղել ֆինանսական առումով, քան՝ Թուրքիայով տարանցումը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն արդեն դրական զարգացումներ է տեսնում. «Շրջափակման հասցրած վնասը կզրոյացվի Իրանի հետ տնտեսական ծրագրերի իրագործման պարագայում»:

Վարդան Ոսկանյանը, սակայն, Ռոուհանիի Հայաստան այցի ժամկետը չպայմանավորեց Ադրբեջան- Իսրաել հարաբերություններով: Թեհրանը Երևանին բարեկամ երկիր է համարում և այցը նախապես էր պլանավորված՝ մինչ Նաթանյաուի Բաքու այցը:

Եվս մեկ ուշագրավ անդրադարձ՝ այս անգամ ղարաբաղյան խնդրում ԼՂՀ խնդրում Ռոուհանիի հայտարարությունը՝ թե խնդիրը չունի ռազմական լուծում. «ԼՂՀ հայամետ լուծումը ձեռնտու  է Իրանին: Իրանը դեմ է անգամ խաղաղապահների տեղակայմանը»:

Իրանագետը սակայն դեմ է ղարաբաղյան խնդրում ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափի փոփոխությանը: Եթե Թեհրանը միջնորդ դառնա ղարաբաղյան խնդրում, ապա Անկարան ևս միջնորդական դեր կստանձնի, ինչը շատ վտանգավոր է՝ ասում ։

Կարդացեք նաև

Back to top button