
Հ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
«Խորապես ցնցված եմ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից: Դատապարտելի եւ անթույլատրելի է մարդկային կյանքի դեմ ուղղված ցանկացած ոճրագործություն: Քաղաքակիրթ հանրությունը պետք է համատեղ ջանքերով պայքարի նման երեւույթների դեմ՝ թույլ չտալով, որ անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը տարածում գտնեն: ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Ձերդ գերազանցություն, ընդունեք խնդրեմ խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:




