
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 20-ին ԱբուԴաբիում հանդիպել է ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ: Կողմերն ընդգծել են ՀՀ նախագահի` ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղված երկուստեք աշխատանքների իրականացման կարևորությունը: Նախարար Սուրեն Կարայանը Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության համատեքստում ներկայացրել է Հայաստանի համար գործող արտոնյալ առևտրային ռեժիմները, այդ թվում` «Արտոնությունների ընդհանրացված համակարգերը» (GSP), «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգը» (GSP+): Ներկայացվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի համաձայնագրերի կնքման ուղղությամբ մի շարք երկրների հետ տարվող բանակցությունների ընթացքը` մասնավորապես Իրանի, Սինգապուրի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ` հայտնում են ՏԶՆՆ- ից։
Սուրեն Կարայանը վստահեցրել է, որ էմիրաթական ներդրումները Հայաստանում հատուկ կլինեն ուշադրության ներքո. Հայաստանի զարգացման հիմնադրամում կստեղծվի մեկ պատուհան էմիրաթական գործարարներին աջակցելու նպատակով: Հայակական պատվիրակությունը էմիրթական կողմի ուշադրությանն է ներկայացրել ներդրումային 32 ծրագիր:
ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրին շնորհակալություն է հայտնել նախարար Սուրեն Կարայանին այցի համար` նշելով, որ պատրաստակամ է խորացնելու ՀՀ-ԱՄԷ առտրա-տնտեսական կապերը: Էկոնոմիկայի նախարարը հետաքրքրվել է հայաստանյան տնտեսության մի շարք ոլորտներից`էներգետիկա, արդյունաբերություն, սննդամթերքի արտադրություն, ինչպես նաև մսամթերք և գյուղմթերք:
Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը գործընկերոջը նվիրել է հայկական արտարդության Armphone հեռախոսը:




