ԿարևորՎերլուծականՔաղաքական

Ուշացած, բայց պատմական. ԻԻՀ նախագահի Հայաստան այցի մասին

Իրանի նախագահի  Հայաստան այցը տարեվերջին մի փոքր ուշացած է համարել իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Իրանում եկող տարի նախագահական ընտրություններ են: Սակայն ուշացումը նա նաև հռետորաբանությամբ է պայմանավորել: Ռոուհանին սպասում էր  Իսրայելի վարչապետի Ադրբեջան այցին ու հնչող հայտարարություններին՝ ասել է։ Ամեն դեպքում՝ այցը կարևոր է ու կարելի է անգամ պատմական որակել՝ «Ռադիոլուրին» ասել է  «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը:

 

Պատմական օր ՀՀ համար. այս կերպ բնորոշեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վաղը սպասվող այցը  «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը: Հայաստանը կոնկրետ սպասելիքներ ունի Իրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում։ Ավելին՝ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանն սպասված և ցանկալի գործընկեր է դարձել աշխարհի բոլոր երկրների համար՝ ասաց: Հայաստանի դեպքում սպասելիքները մեծ են, մեր երկիրը կարող է հյուսիսը հարավին կապող օղակ դառնալ՝ հստակեցրեց:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով ևս Ռոուհաիի Երևան այցը կարևոր է, սակայն փոքր ինչ ուշացած՝ հաշվի առնելով եկող տարի Իրանում նախատեսված նախագահական ընտրությունները, նաև այն, թե կդնի՞ արդյոք նա իր թեկնածությունը և առաջադրվելու դեպքում որքանո՞վ կհաջողի գործող նախագահը։ Ըստ այդմ՝ հարցական է, թե որքանով շարունակություն կունենան Հայաստանում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Թեհրանի համար Երևանը կարևոր հարևան է ու կարող է Պարսից ծոցը Սև ծովին կապող օղակ հանդիսանալ ու պատահական չէր, որ մեկ ամիս առաջ Գերմանիայից բեռները Սև ծովով, երկաթուղային ճանապարհով հասան Երասխ ու այնտեղից էլ Իրան: Իրանցի փորձագետների տնտեսագիտական հաշվարկները ցույց են տվել, որ այս ճանապարհով բեռների տարանցումը անհամեմատ մատչելի է:

Պատժամիջոցների վերացումից հետո երկար ժամանակ քննարկվում էր նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցը, սակայն այն շատ թանկ արժե ու թերևս դա է պատճառը, որ փորձագետներն այսօր չշոշափեցին այն։ Փոխարենը՝ ուշադրության արժանացավ հարցը, թե կայցելի՞ արդյոք Ռոուհանին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Իրանագետի պատասխանը բացասական էր։

Ղարաբաղյան խնդրում Իրանի միջնորդ լինելու մոտեցմանը դեմ արտահայտվեց իրանագետը բացատրելով՝ՙ եթե Իրանը միջնորդ լինի ղարաբաղյան խնդրում, ապա միջնորդության պնդում կանի նաև Թուրքիան, ինչը Հայաստանին ամենևին պետք  չէ:

Կարդացեք նաև

Back to top button