
Ամերիկյան Forbes պարբերականը չորրորդ անգամ անընդմեջ աշխարհի ամենաազդեցիկ մարդ է ճանաչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը հրապարակվել է պարբերականի կայքում։ Պարբերականն ընդգծել է, որ Պուտինը շարունակում է հասնել իր ուզածին՝ լինի դա Ռուսաստանում, Սիրիայում, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Երրորդ տեղում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, չորրորդ տեղում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, իսկ հնգյակը եզրափակում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։




