Միջազգային

ԻՊ-ը ստանձնել է Կահիրեի եկեղեցում ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը

Կահիրեի Ղպտի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի  պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:  Պայթյունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին, զոհվել էր առնվանզ 25 մարդ: Պայթյունի հետաևանքով եկեղեցին ուժեղ վնասվել է:

Բի-Բի-Սի-ն գրում է, որ ԻՊ հայտարարության մեջ ասված է, որ այն իրականացրել է մահապարտ Աբու Աբդալլա Մասրին:

Եգիպտոսի իշխանությունները երկրում հայտարարել էին եռօրյա սուգ: Նախագահը պահանջել էր գտնել և պատասխանատվության ենթարկել հարձակումը գործողներին:

Պաշտոնական տվյալներով, Եգիպտոսի բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 6 միլիոնը,  ղպտիներ են: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 10-20 միլիոնի:

Կարդացեք նաև

Back to top button