
Սիրիական զորքերն ու աշխարհազորայինները զինված խմբավորումներին դուրս են մղել Ֆիրդոուս թաղամասում գտնվող նրանց վերջին հենակետից, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ Այդպիսով նրանք ամբողջական վերահսկողություն են հաստատել Արևելյան Հալեպի վրա։ Այդ մասին հայտնել է «Լիբանկոլ» գործակալությունը, ըստ որի՝ քաղաքի ազատագրման լուրը առաջացրել է ժողովրդական մեծ ցնծություն։
Բազմաթիվ մարդիկ դուրս են եկել Հալեպի արևմտյային մասի փողոցներ և ողջունել են սիրիական բանակին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալներն Արևելյան Հալեպում վերահսկում էին միայն երեք ոչ մեծ թաղամասեր։
ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել էր, որ Հալեպի 96 տոկոսն ազատագրված է զինյալներից, և նրանք այժմ վերահսկում են քաղաքի միայն փոքր մասը՝ 8.5 քառակուսի կիլոմետր տարածք։
Նկարը՝ ՏԱՍՍ-ի




