Տնտեսական

Մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտում է ստվերը.տնտեսագետներ

hasmikdilanyan
Ավարտին է մոտենում  2016թ: Տնտեսագետներն սկսում են տարեվերջյան ամփոփումները:  Վարդան Բոստանջյանի՝ տարեվերջյան կանխատեսումները լավատեսական չեն, փոխարենը նա հույս ունի, որ 2017թ ավելի լավը կլինի: Լավատեսություն տնտեսագետին տալիս են Կարեն Կարապետյանի կառավարությունն ու իրականացվող քայլերը։ Ի դեպ, նշանակումից  երեք  ամիս անց էլ Հայաստանի տնտեսության վերաբերյալ  վարչապետի  կարծիքը նույնն է, սակայն այժմ տեսնում է  լուծման ճանապարհներ:

Հայաստանը 2016թ կամփոփի տնտեսական զրոյական ցուցանիշով՝ կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Կարիքը հիմնավորում է. «Միայն այն, որ 2017թ  բյուջեն ծախսային մասով 17 մլրդ դրամով պակաս է, սա նշանակում է, որ գտնվում ենք  զգուշավոր դաշտում»:  Նրա խոսքով,  անցնող  2016թ.  Հայաստանի կյանքում ընդհանրապես ու տնտեսականում մասնավորապես   տխուր պատկեր է  ստեղծել: Ինչպե՞ս ստացվեց, որ մինչև կառավարության փոփոխությունը ԱՎԾ- ն տնտեսական  ցուցանիշերի աճ, իսկ այժմ անկում է գրանցում անգամ գյուղատնտեսության ոլորտում. տնտեսագետը չի բացառում, որ կառավարությունը ԱՎԾ-ի առջև կամ հստակ  խնդիր է  դրել,  որ իրականությունը ներկայացնի,  կամ էլ հաշվարկման մեթոդաբանությունն է փոխվել:

Կառավարությունը  հայտարարում է, որ պայքարում է ստվերի դեմ, կրճատում ծախսերը, օպտիմալացնում կադրերը: Ընդդիմադիրները, սակայն, դժգոհ են այս քայլերից, մասնավորապես ՝ ստվերի դեմ պայքարից: Կարծիքներ կան, որ  Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է,  տարբեր հաշվարկներով, մինչև  40 տոկոս  ստվերը:

Վարդան Բոստանջյանը վստահ է՝ ստվերը գտնելը շատ հեշտ է, ավելին՝ նաև ուղիներն է մատնանշում:

Գործատուների հանրապետական  միության նախագահ  Գագիկ Մակարյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում մատնանշելով միջազգային տարբեր գնահատականները, նշում է, որ  30-50 տոկոս է կազմում ստվերը։ Գումարային արտահայտությամբ՝  մեր երկրում տարեկան շուրջ հինգ մլրդ դոլար գումար է կորում , այն հավաքագրել չի հաջողվում՝ ասում է.

«Տարին կփակենք  բյուջեի՝  մինչև 100 մլրդ դրամ թերակատարմամբ»:

Իսկ սա նշանակում է, որ այդ արժեքով  ծրագրեր կյանքի չեն կոչվի:

2017թ համար  3,2 տոկոս տնտեսական  աճ է կանխատեսվում:  Սա թերևս այն ցուցանիշն է, երբ տնտեսագետների մի մասի ու կառավարության կանխատեսումները համընկնում են:  Ընդ որում, փորձագետները վստահ են, որ ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է ավելիին հասնել:

Կարդացեք նաև

Back to top button