
«Միասնական ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի ՀՀ կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում, համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և, հետևաբար, օգտվել ոչ խտրական, հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից` նշված է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության այսօր տարածած հաղորդագրության մեջ։ Համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանի Հանրապետությունում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտներ, և ավիաընկերություններին հնարավորություն կտրվի շուկայում, կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել երթուղիներն օդի մի շարք ազատությունների իրավունքով:
ՔԱՎԳՎ- ն այսօրվա հաղորդագրության փորձել էլ պարզաբանել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Միասնական ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին մանդատ տրամադրելու վերաբերյալ լուրը։
ՔԱՎԳՎ- ն նշում է, որ առաջիկայում նախատեսվում է ձևավորել ԵՄ և ՀՀ բանակցային խմբեր և անցնել պաշտոնական բանակցությունների փուլին, որի շրջանակում կքննարկվի և կհամաձայնեցվի համաձայնագրի տեքստը, որից հետո տեղի կունենա համաձայնագրի ստորագրումը:




