Հասարակություն

ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես կուսումնասիրի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի զեկույցը

arminegevorgyan
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես կուսումնասիրի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատրաստած զեկույցը քառօրյա պատերազմի վերաբերյալ և կտա պաշտոնական պատասխան: Այդ մասին այսօր Տավուշում լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ զեկույցում խնդիրներ էին բարձրացվում տանկերի վառելիքի, փամփուշտների պակասի հետ կապված, առանձին դրվագով նկարագրվում էին նաև զինվորների դիակները ծնողներին հանձնելու դեպքերը: Այս առումով Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ զեկույցը ոչ պրոֆեսիոնալ է ու կառուցված է զոհվածների հարազատների էմոցիաների վրա:

 

Ի դեպ, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն այսօր նաև մանրամասներ է ներկայացրել զորակոչի հետ կապված խարդախության դեպքի առնչությամբ, որը բացահայտել է Ռազմական ոստիկանությունը:

 

Կարդացեք նաև

Back to top button