
լրացված 17.18-ին

Այսօր Երևանում համատեղ նիստ են հրավիրել Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ու Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն: Սա առաջին համատեղ նիստն է, որ հրավիրվում է Երաևում: Հայ և ռուս օրենսդիրներն այսօր քննարկել են տնտեսական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և միջխորհրդարանական համագործակցության խնդիրներ: Նիստին մասնակցել են նաև կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ասում է՝ հայ և ռուս օրեսդիրներին մի սեղանի շուրջ միավորել է ռեալ և արդիական օրակարգը: Հայ-ռուսական միջխորհրդարանական նիստի օրակարգում 3 հիմնական թեմաներ են՝ տարածաշրջանային անվտանգություն, միջխորհրդարանական համագործակցություն և տնտեսական զարգացման հեռանկարներ ԵԱՏՄ շրջանակում:
Վերջին թեման համատեղ նիստի առանցքային հարցերից մեկն է: Բոլոր փաստաթղթերը վերջնական վավերացում ստանում են օրենսդիր մարմիններում և հենց դրանով էլ կրաևորվում է խորհրդարանների դերը ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում է՝ ասում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչը:
«Օրերս ԵԱՏՄ անդամ երկների կառավարությունների ղեկավարները համաձայնության եկան Մաքսային օրենսգրքի նախագծի շուր, որի մշակումը բավական երկար ժամանակ պահանջեց: Նախապատվությունն, ինչպես գիտեք, տրվել է էլեկտորանյին հայտարարգրման, բիզնեսի գործունեության պայմանները հնարվորինս պարզեցնելու սկզբունքներին: Հույս ունենք, որ օրենսգիքրը հաջորդ տարվանից կսկսի գործել, բայց մինչ այդ այն պետք է ընդունեն անդամ երկների խորհրդարանները»:
ԵԱՏՄ արդեն գործնական քայլեր է անում շուկաների, ապրանքների ու ծառայությունների միասնականցման համար: Կոնկրետ արդյունքներ արդեն կան դեղերի շուկայի միասնականցաման ուղղությամբ: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասում է՝ սա նշանակում է, որ հայ արտադրողը կարող է Հայաստանում գրանցված դեղամիջոցը վաճառել ԵԱՏՄ անդամ բոլոր հինգ երկրներում:
«Դա, իհարկե, չի նշանակում, որ նա նույնությամբ կարող է մասնակցել անմիջապես պետական գնումներին, որովհետեւ պետական գնումների համար կան նաեւ այլ միջոցառումներ: Բայց ազատ վաճառք բոլոր դեղատնային եւ այլ ցանցերում, որոնք չեն պահանջում պետական միջոցների ծախսում, արդեն իսկ դառնում է իրողություն, եւ մեր արտադրողը կարող է առանց որեւէ սահմանափակման, լրացուցիչ փորձարկումների, առանց գրանցման նոր ինստիտուտների արդեն ունենալ: Սա այն առաջին քայլերից մեկն է, որ անում ենք շուկաների, ապրանքների, ծառայությունների միասնականության համար»:
Համանման քայլեր արվելու են նաև այլ ուղղություններով՝ էներգակիրներ, ծառայություններ ու այդ քայլերը բերելու են տնեսական ակտիվության՝ կարծում է փոխվարչապետը, նա ի դեպ դրական է գնահատում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընթացքը, իսկ ոչ այնքան տպավորիչ արդյունքները կապվում 2015-ին Ռուսաստանի շուկայում արձանագրված կտրուկ փոփոխությունների հետ:
«Անցած տարվա սկզբում մենք համապատասխան վերլուծություն ենք արել, թե ինչ կլիներ իրավիճակը, եթե մենք չմիանայինք: Եվ այն սցենարը, որը կար, եւ այն սցենարը, որն առկա էր Մոլդովայում, Վրաստանում, նույն տրամաբանությունը, եթե աշխատեր Հայաստանում, ապա մենք կունենայինք շատ ավելի ցածր արտահանման եւ տնտեսական հարաբերությունների մակարդակ: Այսինքն՝ իրողությունները պետք է հաշվի առնել: Եվրասիական տնտեսական միությունը որպես տնտեսական կառույց մեղմել է այն հարվածները, որոնք մենք ստացել ենք Ռուսաստանի շուկայի փոքրացման հետեւանքով»:
Հայաստանի համար առաջնային խնդիրներից մեկը Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումն է: Ի դեպ, այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման զարգացման վարչության ներկայացուցիչ Սաադատ Ասանսեիտովան հայտնեց, որ հարցը օրակարգային է և նախնական վերլուծություն է կատարվել, ըստ որի՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումից հետո ցանակացած սցենարի դեպքում ԵԱՏՄ-ն օգուտներ կունենա: Ըստ նախանական հաշվարկների՝ ԵԱՏՄ երկներից արտահանումը կաճի ավելի քան 70 տոկոսով, իրանականը ՝ մոտ 28 տոկոսով: ԵԱՏՄ մասնագետները հաշվել են նաև, որ Հայաստանի արտահանման առնվազն 35 տոկոս աճ կարող է ակնկալել և այլ օգուտներ՝ պայմանավորված նրանով, որ ԵԱՏՄ միակ երկիրն է, որ սահմանակցում է Իրանին:




