Վերլուծական

Պե՞տք է ՀՀ- ում ռուսական երկրորդ ռազմակայանը. քաղաքական շրջանակների արձագանքը

annanazaryan

«Կարող ենք արդյոք ակնկալել նոր ռազմաբազայի ստեղծում՝ բացի Գյումրիում գործողից»,- «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի այս հարցին նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանն ամենաքննարկվողն է երևանյան քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում։

«Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա: Մեկ բազան փոքր Հայաստանին բավարար է, կարելի է պարզապես հարստացնել այդ բազան  ռազմական հզորությամբ»,- Կիսելյովի հարցին ի պատասխան հստակեցրեց Հայաստանի նախագահը:

Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ նախագահ Սարգսյանը պարզապես հասկացրել է  ՌԴ-ին, որ ավելորդ ուժի կարիք չկա։

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանի կարծիքով՝ բազմաշերտ հարցազրույց էր ու մեսիջներն ուղղված էին թե Արևմուտքին, թե ՌԴ- ին: Անսպասելի որևէ մեսիջ չկա նախագահի խոսքում՝ համոզված է քաղաքագետը: Նախագահը պարզապես ի ցույց է դնում որ հայ-ռուսական հարաբերությունները  նոր մակարդակի են  բարձրացվում՝ ավելացրեց:

Հանրապետական պատգամավորը նախագահի խոսքը բավականին հավատ ներշնչող է համարում:  Դիվանագիտությունը հնարավորի արվեստ է և նախագահը հնարավորինս ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը՝ ասաց  հանրապետական Մկրտիչ Մինասյանը: «Պատասխանը հստակ էր, այն է՝ երկրորդ բազայի կարիք չկա, եթե ուզում են կարող են հարստացնել Գյումրիի բազան»։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի մոտ ռուսական ռազմաբազան հզորացնելու մասին հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել։ «Միակ բանը, որտեղ նորություն կար, ռուս-հայկական ուժերի համագործակցությունը սերտացնելն է: Ո՞րն է ՀՀ շահ՝ը գիտենք, իսկ ո՞րն է ՌԴ-ի շահը: ՌԴ- ն չէր կարող միայն ՀՀ-ի համար ամրապնդել ռազմական համագործակցությունը»:

Ամեն դեպքում՝ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ՌԴ- ն և Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ուզում է կարևոր դեր խաղալ, և այդ առումով ՀՀ դառնում է այն երկիրը որի հետ կարելի է հզոր բռունցք ստեղծել: Դա, նրա կարծիքով, Երևանի կախվածությունն է ՌԴ-ից, և նշանակում է, որ մեր հարևանների հետ հարաբերությունները պետք է պայմանավորված լինեն ՌԴ առաջնայնություններով ու պլաններով:

Back to top button