
Եվրասիական միջկառավարական խորհրդի նախօրեին կայացած նիստից մի դրվագ երեկվանից պտտվում էր սոցցանցերում, շրջանառվում հատկապես ռուսական լրատվամիջոցների կողմից՝ նշվում էր, որ Ռուսաստանի վարչապետը նիստի ժամանակ, «Ամերիկանո» սուրճի անվանումը քաղաքականապես ոչ կոռեկտ համարելով, առաջարկում է այն վերանվանել «»Ռռուսիանո»:
Սակայն ռուս բլոգերները պարզել են՝ այդքան լայնորեն շրջանառվող քաղաքականացված կատակը ոչ թե Ռուսաստանի, այլ՝ Հայաստանի վարչապետինն էր: «Ամերիկանո» սուրճը վերանվանել առաջարկում է Դմիտրի Մեդվեդևը, սակայն «Ռուսիանո» տարբերակը հնչեցնում է Կարեն Կարապետյանը: Այսօր ռուսական լրատվամիջոցները հստակեցնում են, Մեդվեդևին «Ռուսիանոն» հուշել է Կարեն Կարապետյանը:
Ի դեպ, Ռուսաստանի շրջաններում միջկառավարական նիստի ժամանակ այս կատակը բավականին լուրջ են ընդունել։ Եկատերինբուրգի սրճարաններից մեկի ճաշացուցակն արագորեն խմբագրվել է՝ «Ամերիկանո» սուրճը վերանվանվել է «Ռուսիանո»: Հայրենասիրական անվանումեր են ստացել նաև այլ ուտեսնտներ ու խմիչքներ՝ Jack Daniels վիսկին դարձել է Ժոռա Դենիսով, Նյու Յորք սթեյքը վերանվանվել է «Վորոնեժ»:




