ՄիջազգայինՏեսանյութեր

Մադամ Տյուսոյի թանգարանը սկսել է աշխատել Թրամփի նոր մոմե արձանի վրա

Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանը սկսել է աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր մոմե արձանի վրա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ամերիկյան ընտրությունների նախաշեմին ցուցահանդեսային համալիրը ստեղծել էր Թրամփի և նրա մրցակից Հիլարի Քլինթոնի գլուխների պատճեները։ Այժմ ծրագրվում է պատրաստել Թրամփի պատճեն ամբողջությամբ։ Արձանի պատրաստումը պետք է ավարտվի մինչ 2017 թվականի հունվարի 20-ը՝ Թրամփի երդմնակալության օրը։

Աշխատանքների ընթացքի մասին թանգարանը հաշվետվություն է ներկայացնում իր ֆեյսբուքյան էջում։

Կարդացեք նաև

Back to top button