
Հանրապետական Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեմ ցույցի դուրս եկած քաղաքացիները Սպիտակ տան մոտ վիրավորանքներ են ուղղել ոստիկանությանը, տեղի է ունեցել ոչ մասշտաբային ծեծկտուք իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Ցուցարարներից մեկը ձերբակալվել է։ Վաշինգտոնում ցույցին մասնակցել է մոտ 500 մարդ։
Հազարավոր ամերիկացիներ դուրս են եկել ԱՄՆ տարբեր քաղաքների փողոցներ։ Բողոքի ակցիաներ են Նյու Յորքում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում և այլ քաղաքներում։ Ցուցարարները հանրապետական Թրամփին մեղադրում են ռասիզմի մեջ։
Մասշտաբային բողոքի ակցիաներ են ծրագրվում Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում և Օքլենդում՝ հայտնում է Reuters-ը։






