
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ զրույցում հայտարարել է այդ երկիր այցելելու պլանների մասին։
Բայդենը դրական է գնահատել առաջին վեց ամսում Գրոյսմանի գլխավորած կառավարության գործունեության արդյունքները։ Բայդենը վստահեցրել է, որ Ուկրաինայի կառավարությանն ԱՄՆ-ի իշխանությունների աջակցությունը մնում է անփոփոխ։
Նա ընդգծել է, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Ուկրաինա։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի բարեփոխումների գործընթացը և ԱՄՆ-ի օգնության ու աջակցության ներգրավման հարցը։




