Քաղաքական
Պարույր Հայրիկյան.«Պետության գլուխ մեզ պետք չէ»
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել իր նախընտրական ծրագրի հիմնադրույթների մասին: Նա ասել է, որ վեց ամսից երկու տարով է ձգտում նախագահ դառնալ, նշել է, որ մտադիր է վերացնել պետության գլուխ հասկացությունը: «Պետության գլուխ մեզ պետք չէ»,- ասում է,- մանավանդ պետական պաշտոնյա, որն իբրև թե ՀՀ անկախության ու Սահմանադրական կարգի երաշխավորն է: