

Հայաստանը ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել այս ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել՝ շուկայականից ցածր գնով: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի այն, որ ավելի մատչելի և այլ տրամաբանության մեջ տոմսեր առաջարկի»,-օրերս հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նշենք, որ «Պոբեդան» իրականցնելու է բյուջետային ավիոփոխադրում: Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն այսօր հայտարարել է, որ բանակցությունները սկսվել են 2013թ, երբ Հայաստանը որդեգրեց բաց երկնքի քաղաքականությունը, սակայն, դրանք հաջողություն են ունեցել միայն այժմ:
«Մեկ ավիաընկերություն հայտարարել է, որ պատրաստվում է սպասարկել Գյումրու Շիրակ օդանավակայանը: Աշխատում ենք, որ այն միակը չլինի»,-ասել է Չոբանյանն ու մասնավորեցրել՝ առայժմ մատչելի գնով թռիչքներ իրականցվելու է Երևան- Մոսկվա և Մոսկվա-Երևան ուղղություններով: Պոբեդան այլ ուղղություններով նմանատիպ թռիչքներ իրականցնելու այլ հայտ դեռ չի ներկայացրել:




