
Պաշտոնական Մոսկվան ավելի ակտիվ կաջակցի Դամասկոսին՝ արևմտյան երկրների կողմից Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների պայմաններում` հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք անում ենք և կանենք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի աջակցենք սիրիացի ժողովրդին այս դժվարին պահին, մանավանդ երբ Սիրիայի նկատմամբ շարունակում են գործել և նույնիսկ խստացվել տնտեսական պատժամիջոցները, որոնք անմիջականորեն ազդում են խաղաղ բնակչության վրա», — ասել է Լավրովը իր սիրիացի պաշտոնակից Վալիդ ալ-Մուալամի հետ Մոսկվայում բանակցությունների ժամանակ:
Բրյուսելը Սիրիայի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է նախօրեին:




