Հասարակություն

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

snowՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ Ապարանի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Մարտունու,
Մարալիկի տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,
տեղում է ձյուն:

Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Աշոցքի, Գավառի, Տաշիրի
ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում
մերկասառույց է:

Աբովյանի  տարածաշրջանում  Թալին — Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ
է, տեսանելիությունը՝ 80-100 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Back to top button