
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավիթ Անանյանին նշանակել է ֆինանսների նախարարի տեղակալ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Դավիթ Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ Սամվել Ավետիքյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Սամվել Ավետիքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ։




