Տնտեսական

Կմեկնարկի «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսը

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո»
ցուցահանդեսային համալիրում (հասցե՝ Հակոբ Հակոբյան 3) հոկտեմբերի 21-ին`
ժամը 13:00-ին, մեկնարկելու է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված
ցուցահանդեսը, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն
ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես
նաև ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների և
արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև, հայտնաբերել նոր
շուկաներ, խթանել արտահանման գործընթացը:

«Արմպրոդէքսպոն» կտևի մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ և բաց կլինի ամեն
օր մինչև ժամը 18:00-ն:

Կարդացեք նաև

Back to top button