Միջազգային

Կայացել է «Նորմանդական քառյակի» հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդն ավարտել են Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ բանակցությունները: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Բեռլինում կայացած հանդիպումը տևել է 1.5 ժամ: Ըստ Մերկելի՝ բանակցությունները եղել են բավական կոշտ: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվում:

BBC-ի փոխանցմամբ, մինչև նոյեմբերի վերջ «նորմանդական քառյակի» արտգործնախարարները պետք է Դոնբասի հարցով «ճանապարհային քարտեզ» հաստատեն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բեռլինում «նորմանդական ձևաչափով» բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Հանդիպման արդյունքներով մասնակիցները որևէ պաշտոնական փաստաթուղթ չեն ստորագրել, բայց կողմերը միասնական կարծիքի են եկել Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» կիրառման շուրջ, ինչը կնպաստի Դոնբասում հակամարտության շուտափույթ դեէսկալացիային։

Նկարը՝ ՏԱՍՍ-ի

Back to top button