Միջազգային

«Նորմանդական քառյակը» կհանդիպի վաղը՝ Բեռլինում

Գերմանիայի կանցլերի հրավերով Բեռլինում վաղը կկայանա «Նորմանդական քառյակի» հանդիպումը՝ Անգելա Մերկել, Ֆրանսուա Օլանդ, Վլադիմիր Պուտին, Պյոտոր Պորոշենկո ձևաչափով: Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ երեք նախագահներն էլ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցություններին:

«Նորմանդական քառյակը» հանդիպումներ է անցկացնում 2014 թվականի հունիսից: Հիշեցնենք, որ վաղը Վլադիմիր Պուտինին պետք է ընդունեին նաև Ելիսեյան պալատում, սակայն Սիրիայի շուրջ տարաձայնությունների պատճառով Ռուսաստանի նախագահի այցը Ֆրանսիա չեղյալ էր հայտարարվել:

Կարդացեք նաև

Back to top button