Մշակույթ

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ Գյումրիում

annamartikyan

Արմեն Ամիրյանն այսօր առաջին անգամ ժամանել է հանրապետության երկրորդ քաղաք՝ Գյումրի, մշակույթի նախարարի կարգավիճակով։ Շիրակի մարզպետարանում մեկնարկած այցը շարունակվել է Շիրակի մարզային գրադարանում, որտեղ նրան գրադարանին աշխատակիցները դիմավորել են մեծ ոգեւորությամբ։ Նույն ոգեւորությամբ Արմեն Ամիրյանին դիմավորել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի կոլեկտիվը։ Այստեղ այսօր հիմնական մտահոգությունը տնօրենի ընտրության հարցն է։ Նախարարը խոստացել է աշխատել բաց եւ թափանցիկ՝ հանուն մշակութային կյանքի վերելքի։

Կարդացեք նաև

Back to top button