Մշակույթ

Ազգային մշակույթը ժողովրդին վերադարձնելու ուղիները՝ ըստ Գագիկ Գինոսյանի

alisagevorgyan
Ազգային մշակույթն ընտրյալների մենաշնորհը չէ, այլ ժողովրդի հարստությունը: Այն ժողովրդին վերադարձնելու ուղիների շուրջ էլ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի հետ: Մարդ, ով ավելի քան մեկ տասնամյակ հային վերադարձնում է հայ լինելու հպարտությունը՝ ազգային երգ ու պարի միջոցով: «Նախարարի հետ հանդիպման ընթացքում ես հասկացա, որ կա պատրաստակամություն իրականացված աշխատանքը լուրջ մաշտաբների հասցնելու: Այն ինչ մենք ընտրել էինք որպես մարտավարություն, ազգային ռազմավարություն դարձնելու նպատակի է, կարծեք,  վերածվում»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է Գագիկ Գինոսյանը:

 

«Բարենորոգիչ տոներ». Ըստ Գագիկ Գինոսյանի Գարեգին Նժդեհն այսպես էր բնորոշում այն տոները, որոնք համախմբում են ժողովրդին,  ստեղծում հավաքական հոգևոր դաշտ, որի արդյունքում էլ պառակտվածությունն ազգի մեջ վերանում է: «Ինչու է ժողովուրդն առ այսօր սիրում նոր տարին, որովհետև այդ տոնի լիարժեք մասնակիցն է, ինչը չենք կարող ասել անկախության տոնի մասին, որը 25 տարի հետ էլ լիարժեք ազգային տոն չի դարձել, ոորվհետև ժողովուրդ այս տոնին միայն հանդիսատես է »,-ասում է Գինոսյանը:

 

Ազգային տոնը ժողովրդին վերադարձնելու և ժողովրդին այդ տոնի ակտիվ մասնակիցը դարձնելու առումով «Կարին» ավանդական երգի-պարի համույթը ստեղծել է լուրջ նախադրյալներ: Երևանյան Կասկադում, մշակույթի մի շարք օջախներում, մարզերում  պարի ուսուցման Կարինի բաց դասերին այսօր արդեն հազարավոր երիտասարդներ են հաճախում: 11 տարի ազգային երգն ու պարը Կարինը տարածում է ժողովրդի մեջ:   Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Գութան» փառատոնը: Ազգային մշակույթի հանդեպ խորհրդային կարծրատիպերն արդեն վաղուց փշրված են:

Ազգային մշակույթը ժողովրդին վերադարձնելու ուղիների շուրջ Գագիկ Գինոսյանն այսօր զրուցել  է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: «Հանդիպման ընթացքում  հասկացա, որ կա պատրաստակամություն այս ուղղությամբ իրականացված աշխատանքը  լուրջ մաշտաբների հասցնելու: Այն ինչ մենք ընտրել էինք որպես մարտավարություն, կարծեմ թե ազգային ռազմավարություն դարձնելու նպատակի է վերածվում: Ակնհայտ է, որ այն ինչ ստանում է պետական աջակցություն, անգամ թերահավատների վստահությանն է արժանանում»,-ասում է Գինոսյանը:

Ի դեպ, Գինոսյանն ասաց, որ պարասերների մի շարք խմբեր Գերմանիայից, Անգլիայից , ազգությամբ ոչ հայեր, իրենց զբոսաշրջային այցը Հայաստան կազամակերպում են այնպես, որպեսի ամսվա վերջին ուրբաթ լինեն Երևանում ու մասնակացեն հայկական ազգային պարի բաց դասերին:

Back to top button