Քաղաքական

Նազարբաեւը վատ ինքնազգացողության պատրվակով հրաժարվել է Երեւան այցից

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի ժամանի Երևան՝ մրսածության պատճառով: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ակորդի Այդոս Ուկիբայը, գրում է informburo.kz-ն:

Ուկիբայը նշել է, որ նախագահի առողջական վիճակի առնչությամբ չեղյալ է հայտարարվել նրա մասնակցությունը միջազգային միջոցառումներին: Երևանում նրան կփոխարինի վարչապետ Բակիտժան Սագինտաևը:

«Նազարբաևը մրսածության հետ կապված պլանային բուժում է անցնում, ընդհանուր առմամբ, առողջական վիճակը ոչ մի անհանգստություն չի առաջացնում»,- հայտնել է մամուլի քարտուղարը:

«Մտցվել են որոշակի փոփոխություններ, և մինչև ընթացիկ շաբաթվա վերջ նախագահի մասնակցությունը միջազգային միջոցառումներին չի նախատեսվում: Երևանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք նիստերին կմասնակցի Ղազախստանի Հանրապետության վարչապետը: Հետագայում նախագահի գործունեությունը կընթանա համաձայն աշխատանքային ժամանակացույցի»,- ասել է մամուլի քարտուղարը:

Կարդացեք նաև

Back to top button